ՀՐԱՏԱՊ։ Հայտնաբերվել է թարմ խոշտան գված հայ գերու դի ակ, որը․․․․ –

Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները: Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի պահվածքը բնորոշող կոնկրետ օրինակներ:

«Խոսքը վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները պարբերաբար խախտելուն: Դատարանը վերջերս պարբերաբար դրա մաին հիշեցնում է, որ կողմերը պարտավոր են միջանյալ միջոցով պահանջվող տեղեկատվությունը տրամադրել, ժամկետները չխախտել: Բայց Ադրբեջանը խրոնիկ կերպով դա խախտում է: Եվ մենք նաև մեր գանգատի մեջ ենք դա նշել, որ Ադրբեջանը անընդհատ խախտումներ է թույլ տալիս, որոնք նաև ցավալի դեպքերի են հանգեցել»,- ասաց Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ խոսքը հունվարին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ գերեվարված անձի վերաբերյալ Ադրբեջանը տեղեկատվություն չէր տրամադրել, փոխարենը հայ գերուն հայտնաբերել էին Հադրութի մոտ, սպանված:

«Փորձաքննությունը ցույց տվեց, որ անձը նոր մահացած է, խոշտանգումների արդյունքում: Դրա վերաբերյալ նոր մանրամասն նկարագրություն և հիմնավորումներ են ներկայացվել մեր գանգատի մեջ, և դա ակնհայտ խախտում է»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ հնարավոր է, որ այս փաստը նաև քաղաքական հետևանքներ ունենա Ադրբեջանի համար:

Այդուհանդերձ, ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացները Եղիշե Կիրակոսյանը գնահատում է որպես գերիների վերադարձի բանակցային պրոցեսին նպաստող հանգամանք:

«Մենք ապացույցներ ենք հավաքում X անձի մասին, ուղարկում ենք դատարան: Դատարանին ասում ենք՝ հարգելի դատարան, մեր ապացույցների հիման վրա մեզ մոտ համոզմունք է ձևավորվել, որ այս անձը ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո է, խնդրում ենք միջոցներ ձեռնարկեք: Հետո կամ ստանում ենք հաստատում, կամ չենք ստանում (դեպքերի գերակշիռ մասով չենք ստանում, մի փոքր մասով ենք ստանում): Եթե ստանում ենք, դա ինչ-որ չափով գոնե երաշխիք է ստեղծում այդ անձի կյանքի իրավունքի համար, մինչև որ բանակցային պրոցեսով, ԿԽՄԿ-ի կամ խաղաղապահների միջոցով գա վերադարձի պահը»,- պարզաբանեց Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է գերիների նկատմամբ հարուցված քրեական գործերինԵղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ սա Ադրբեջանի դեպքում նոր պրակտիկա չէ: Այն տարիներ շարունակ փորձարկվել է ՀՀ սահմանամերձ գյուղերից ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացիների նկատմամբ, որոնց նկատմամբ «կարվում էին» ցուցադրական գործեր՝ ահաբեկչության ու այլ աղմկահարույց հոդվածներով:

Այսօր հայ գերիների նկատմամբ «կարվող» նմանօրինակ գործերով, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է հակակշռել միջազգային ատյաններում ու միջազգային մամուլում առկա մեղադրանքները՝ իր կողմից սիրիացի վարձկանների ու ահաբեկչական խմբերի օգտագործման վերաբերյալ:

Azerbaijan continues to violate the requirements of the European Court of Human Rights. In a conversation with Sputnik Armenia, the representative of the Armenian government in the ECHR Yeghishe Kirakosyan mentioned, presenting concrete examples characterizing the behavior of the Azerbaijani side.

“This refers to the regular violation of the interim measures applied by Azerbaijan to Azerba

ijan. The court has recently repeatedly reminded that the parties are obliged to provide the required information through intermediaries, not to violate the deadlines. But Azerbaijan chronically violates it. “We also mentioned in our complaint that Azerbaijan constantly commits violations, which also led to painful incidents,” said Kirakosyan.

The representative of the Republic of Armenia in the ECHR mentioned that it was about the case that took place in January, when Azerbaijan did not provide information about the captured person, instead the Armenian captive was found near Hadrut, killed.

“The examination showed that the person had just died as a result of torture. “A new detailed description of it, justifications were presented in our complaint, it is an obvious violation,” Kirakosyan said, adding that this fact may also have political consequences for Azerbaijan.

Nevertheless, Yeghishe Kirakosyan assesses the ongoing processes in the ECHR as a factor contributing to the negotiation process on the return of prisoners.

“We collect evidence about person X and send it to court. We say to the court, dear court, based on our evidence, we are convinced that this person is under the control of the Azerbaijani authorities, please take measures. Then we either get confirmation or we don’t get it (in most cases we don’t get it, we get it in a small part). “If we receive it, it at least to some extent guarantees the right to life of that person, until the moment of return com

Be the first to comment on "ՀՐԱՏԱՊ։ Հայտնաբերվել է թարմ խոշտան գված հայ գերու դի ակ, որը․․․․ –"

Leave a comment

Your email address will not be published.


*